RSS

Category Archives: Իմ թարգմանությունները

Սեյսմիկ ալիքներ

Աղբյուրը՝ այստեղ։ Թարգմանված է անգլերենից։

Սեյսմիկ ալիքներ են կոչվում եներգիայի այն ալիքները, որոնք առաջանում են երկրաշարժից, Երկիր մոլորակին կտրուկ հարվածներից կամ պայթյունից։ Սեյսմիկ ալիքների ուսումնասիրությունը կոչվում է  սեյսմոլոգիա, իսկ ուսումնասիրողը՝ սեյսմոլոգ։

Կան սեյսմիկ ալիքների տարբեր տեսակներ, որոնք շարժվում են տարբեր ձևերով։ Երկու հիմնական ձևերն են մարմնային ալիքներն ու մակերեսային ալիքները։ Մարմնային ալիքները կարողանում են շարժվել Երկրի ներքին շերտերով, իսկ մակերեսային ալիքները՝ միայն Երկրի մակերեսի վրա։ Երկրաշարժերից են առաջանում և՛ մարմնային, և՛ մակերեսային ալիքները։

Մարմնային ալիքներ
Կան մարմնային ալիքների երկու տեսակ։ Առաջին տեսակը կոչվում է P ալիքներ։ Սա ամենաարագ սեյսմիկ ալիքն է և սովորաբար սեյսմիկ կայաններում այս ալիքներն են “հասնում” առաջինը։ P ալիքները կարող են շարժվել և՛ պինդ քարի, և՛ ջրի մեջ։ Երբեմն կենդանիները կարողանում են զգալ այս ալիքները։ P ալիքները քարին հրում և քաշում են։ P ալիք տեսնելու համար սեղմեք այստեղ։
Մարմնային ալիքների երկրորդ տեսակն է S ալիքները։ S ալիքը ավելի դանդաղ է քան P ալիքը և կարողանում է շարժվել միայն քարի միջով։ S ալիքների այս հատկանիշն է օգնել սեյսմոլոգներին հասկանալ, որ Երկրի արտաքին միջուկը հեղուկ է։ S ալիքները քարը շարժում են վերև-ներքև կամ կողքից-կողք։ S ալիք տեսնելու համար սեղմեք այստեղ։

Մակերեսային ալիքներ
Չնայած, որ մակերեսային ալիքները ունեն ավելի փոքր հաճախականություն քան մարմնային ալիքները, և շարժվում են միայն Երկրի մակերեսով, երկրաշարժի ժամանակ այս ալիքներից է լինում հիմնական վնասը։
Կան մակերեսային ալիքների երկու տեսակ, որոնց առաջին տեսակն է Լաըվ ալիքները, որոնց հայտնաբերել է Ա․Ե․Հ․ Լաըվը։ Սա մակերեսային ալիքների ամենաարագ տեսակն է և գետինը շարժում է կողքից-կողք։ Լաըվ ալիք տեսնելու համար սեղմեք այստեղ։
Մյուս տեսակն է Ռեյլիֆ ալիքները, որոնց հայտնաբերել է Ջոն Ուիլյամ Սթաթ, Տեր Ռեյլեյը։ Ռեյլիֆ ալիքները գետնի վրայով գլորվում են այնպես, ինչպես ալիքներները գլորվում են ջրի վրա։ Այս պատճառով, Ռեյլիֆ ալիքները գետինը շարժում են վերև-ներքև։ Երկրաշարժի ժամանակ մարդիկ զգում են հիմնականում Ռեյլիֆ ալիքները։ Ռեյլիֆ ալիք տեսնելու համար սեղմեք այստեղ։

 

Ավտոմեքենաների արգելակներ

Թարգմանված է անգլերենից։
Մի օր, ֆիզիկայի ուսուցիչը հարցրեց ուսանողներին․
– Ավտոմեքենաներն ինչու՞ ունեն արգելակներ։

Ուսանողներից մեկն ասաց, որ ավտոմեքենան կանգնեցնելու համար են, մյուսը պատասխանեց, որ մեքենայի ուղղությունն ուղղելու և բախումներից խուսափելու համար են։
Շուտով բոլոր ուսանողները սկսեցին նման պատասխաններ տալ։ Ուսուցիչը պատասխանեց․
– Ես գնահատում եմ ձեր բոլոր պատասխանները: Սակայն ես այսպես եմ մտածում՝ արգելակների նպատակն այն է, որ հնարավորություն են տալիս ավելի արագ վարել մեքենան: Մի պահ ենթադրենք, որ մեքենան արգելակներ չունի, այդ դեպքում որքա՞ն արագ պատրաստ կլինեիք վարել այն: Արգելակների առկայության դեպքում է, երբ կարողանում ենք արագ հասնել մեր նպատակակետին:

Ուսանողների շփոթմունքը տեսնելով՝ ուսուցիչը ժպտաց և շարունակեց․
– Ինչպես ավտոմեքենաներում, այնպես էլ կյանքում, կան արգելակներ, որոնք կանգնեցնում կամ սահմանափակում են մեզ: Ընկճվելու փոխարեն՝ դժվար իրավիճակները կարող ենք օգտագործել ինքներս մեզ համոզելու համար, որ ճիշտ ուղղության վրա ենք։

Աղբյուր՝ moralstories26.com։

 

Հրաբխային ժայթքումներ

Աղբյուր՝ 1, 2, 3, 4։ Թարգմանված է անգլերենից։

Ներածություն
Հրաբուխը բացվածք կամ ճեղքվածք է երկրի մակերևույթի վրա, որը թույլ է տալիս մագմայի, հրաբխային մոխրի և գազերի դուրս գալ: Դրանք սովորաբար հայտնաբերվում են այնտեղ, որտեղ տեկտոնական թիթեղները միանում են կամ առանձնանում, բայց դրանք կարող են առաջանալ նաև թիթեղների մեջտեղում՝ հրաբխային թեժ կետերի պատճառով:
Հրաբխային ժայթքումն այն է, երբ հրաբխից լավա և գազ է արտանետվում, երբեմն՝ պայթունային կերպով: Ժայթքման ամենավտանգավոր տեսակը կոչվում է «շողշողացող ավալանշ», երբ նոր ժայթքված մագման հոսում է հրաբխի կողքերով: Նրանք կարող են արագ ճանապարհորդել և հասնել մինչև 650 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի: Այլ վտանգները ներառում են մոխրի անկումը և լահարները (ցեխի կամ բեկորների հոսքը): Հրաբխները հաճախ հանգեցնում են բնակչության տեղահանման և սննդի պակասի:

Ի՞նչ անել ժայթքումի դեպքում
Ուշադրություն դարձրեք հրաբուխների շուրջ անսովոր ֆիզիկական փոփոխություններին, ինչպիսիք են աճող մոխրի անկումը կամ բուսականության չորացումը: Սովորեք և մասնակցեք վաղ նախազգուշացման համակարգերին և մշակեք պլաններ ինչպես տարհանման, այնպես էլ տեղում ապաստանելու համար:
Պաշտպանեք ձեր տունը հրաբխային մոխիրից և ծածկեք ջրի աղբյուրները, եթե ժամանակը թույլ է տալիս: Խուսափեք մեքենա վարելուց մոխրի անկման ժամանակ՝ տեսանելիությունը կարող է շատ ցածր լինել, իսկ ճանապարհները՝ սայթաքուն: Պաշտպանեք ձեր թոքերը և աչքերը՝ կրելով պաշտպանիչ հանդերձանք, ինչպիսիք են ակնոցները և դիմակները: Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք խոցելի մարդկանց և աջակցեք նրանց տարհանման կամ տեղում ապաստանելու համար:

Ժայթքումի ազդեցությունը բնական միջավայրի վրա
Հրաբխային մոխրի սյունները կարող են տարածվել երկնքի մեծ տարածքների վրա՝ ցերեկային լույսը վերածելով լիակատար խավարի և կտրուկ նվազեցնելով տեսանելիությունը:
Այս հսկայական ամպերը հաճախ ուղեկցվում են ամպրոպով և կայծակով։ Հրաբխային կայծակը եզակի երևույթ է, և գիտնականները շարունակում են բանավիճել դրա աշխատանքի ձևի շուրջ: Շատ գիտնականներ կարծում են, որ հրաբխային պայթյունի էներգիան լիցքավորում է նրա մոխրի մասնիկները էլեկտրականությամբ։ Դրական լիցքավորված մասնիկները հանդիպում են բացասական լիցքավորված մասնիկների հետ՝ կա՛մ ավելի սառը մթնոլորտում, կա՛մ հրաբխային բեկորների մեջ: Այնուհետև կայծակները հայտնվում են որպես լիցքի այս բաշխումները հավասարակշռելու միջոց:
Հրաբխային մոխիրը և գազերը երբեմն կարող են հասնել Երկրի մթնոլորտի վերին շերտ: Այս հրաբխային բեկորները կարող են արտացոլել մուտքային արևի ճառագայթումը և կլանել ցամաքային ճառագայթումը, ինչը հանգեցնում է Երկրի ջերմաստիճանի սառեցմանը:
Ծայրահեղ դեպքերում այս «հրաբխային ձմեռները» կարող են ազդել եղանակի վրա ամբողջ աշխարհում: 1815 թվականին Ինդոնեզիայի Տամբորա լեռան ժայթքումը, որը գրանցված պատմության մեջ ամենամեծ ժայթքումն է, օդ է դուրս մղել մոտ 150 խորանարդ կիլոմետր բեկորներ: Միջին գլոբալ ջերմաստիճանը սառչել է մինչև 3 ցելսիուս աստիճանով, ինչը երեք տարվա ընթացքում առաջացրել է ծայրահեղ եղանակ ամբողջ աշխարհում:

 

Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ

Աղբյուրը՝ wikipedia.org։ Թարգմանված է անգլերենից։
Համեմատաբար կարճ երկարության, լայն մարմնով անապատային մողես է։ Կյանքի ընթացքում երկարությունը փոխվում է՝ 2.5-6.5սմ։ Արտաքին ականջ և թմբկաթաղանթ չունի։ Մեջքային մակերեսին կան բազմաթիվ փշանման թեփուկներ։ Մեջքի գունավորումը բազմազան է, սովորաբար հողագույն է։ Պարանոցի հատվածում կան կապույտ եզրագծով 2-3 կարմրավուն բծեր։ Պոչն ունի արտահայտված լայնակի զոլավոր նախշ։
Կենդանին սնվում է մրջյուններով, բեզներով, ճանճերով, սարդերով, և այլն։ Տարվա ընթացքում ձվադրում է 2-3 անգամ, ձվակույտում` 2-7 ձու։ Բնության մեջ կյանքի տևողությունը մինչև 3 տարի է։ Բնական թշնամիներից են սովորական մողեսօձն ու արևմտյան վիշապիկը, ինչպես նաև՝ գիշատիչ թռչուններն ու փոքր գազանները։
Հանդիպում է Արմավիրի և Արարատի մարզերում, Թուրքիայի հյուսիսարևելյան շրջաններում, Նախիջևանում, Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում։
Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ ընդհանուր թվաքանակը համարվում է մոտավորապես 1500-2000։ Հայաստանում այժմ հայտնի են Արաքս գետի հովտում պահպանված միայն 6 պոպուլյացիաներ, որոնցում թվաքանակը խիստ փոքր է։

 

Պատմություն; Նոյեմբեր ամսվա առաջադրանք

Աղբյուրը՝ nationalinterest.org, wikipedia.org (1, 2, 3, 4, 5, 6), thebestschools.org, idsa.in: Թարգմանված է անգլերենից։

Կազմեք մարդկության պատմության գերտերությունների վարկանիշային աղյուսակը, շարադրելով ընտրության չափորոշիչները;
Հռոմեական կայսրություն – 5,000,000կմ2, բնակչություն՝ 56,8 միլիոն (25 մ․թ․ա․),
Մոնղոլական կայսրություն – 9,000,000կմ2, բնակչություն՝ 110 միլիոն (1270թ․),
Բրիտանական կայսրություն – 13,000,000կմ2, բնակչություն՝ 412 միլիոն (1913թ․),
Սովետական ​​Միություն –
22,000,000կմ2, բնակչություն՝ 286 միլիոն (1989թ․),
Միացյալ Նահանգներ
– 9,800,000կմ2, բնակչություն՝ 331 միլիոն (2020թ․):

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ երկբևեռ աշխարհն ամենակայուն միջազգային համակարգն է:
«Միջուկային խաղաղությունը» միջազգային հարաբերությունների տեսություն է, որը պնդում է, որ որոշ հանգամանքներում միջուկային զենքը կարող է կայունություն առաջացնել և նվազեցնել ճգնաժամի էսկալացիայի հնարավորությունները: Մասնավորապես, ասվում է, որ միջուկային զենքը կայունություն է առաջացրել Սառը պատերազմի ժամանակ, քանի որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Խորհրդային Միությունը ունեին փոխադարձ երկրորդ հարվածի պատասխան հնարավորություններ, որոնք վերացնում էին կողմերից յուրաքանչյուրի միջուկային հաղթանակի հնարավորությունը:
Միջազգային քաղաքականության մասին մտածելու օգտակար ձևերից մեկը մարդկային էության հետ կապելն է: Այլ կերպ ասած, պետություններն իրենց նման են պահում մարդկանց։ Հին հույն պատմաբան Թուկիդիդեսի համար պետական ​​վարքագիծը պայմանավորված էր «վախով, պատվով և շահով»:

Սահմանեք «Հանճար» հասկացությունը և համեմատեք մարդկային գործունեության նվազագույնը երեք ոլորտների հանճարներին: 
Հանճարը այն մարդն է, ով դրսևորում է բացառիկ ինտելեկտուալ կարողություններ, ստեղծագործական արտադրողականություն, ժանրերի համընդհանուրություն կամ ինքնատիպություն, սովորաբար այնպիսի աստիճանի, որը կապված է տրված ոլորտում նոր հայտնագործությունների կամ առաջընթացի հետ: Հանճարները կարող են գերազանցել բազմաթիվ տարբեր առարկաների, կամ բարձր նվաճումներ ցույց տալ մեկ տեսակի գործունեության մեջ:
Ֆեդերիկո Ֆեգին – ֆիզիկոս, ինժեներ, գյուտարար և ձեռնարկատեր: Նա առավել հայտնի է առաջին կոմերցիոն միկրոպրոցեսորի՝ Intel 4004-ի նախագծմամբ:
Էնթոնի Ֆրենկ – պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ, ձեռնարկատեր, և «ժամանակակից ուղղահայաց սքեյթբորդինգի» առաջամարտիկ:
Բենքսի – անգլիացի անդերգրաունդ ուղղության սփրեյ արտ, գրաֆիտի ոճի նկարչի, քաղաքական գործչի, ռեժիսորի մականունն է, որը թաքցնում է իր ինքնությունը։ Ազդեցիկ է դարձել փողոցային և փոփ-արտ ասպարեզում:

 

ՅՈՒՆԵՍԿՕ և ՅՈՒՆԻՍԵՖ

Աղբյուրը՝ unesco.org, unicef.org։ Թարգմանված է անգլերենից։
ՅՈՒՆԵՍԿՕ՝ միավորված ազգերի կրթության, գիտության և մշակութային կազմակերպություն է: Այն ձգտում է խաղաղություն հաստատել կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում միջազգային համագործակցության միջոցով:
Ահա այսպիսի արտահայտություն՝ նրանց կայքից«Կառավարությունների քաղաքական և տնտեսական պայմանավորվածությունները բավարար չեն ժողովուրդների մշտական ​​և անկեղծ աջակցությունն ապահովելու համար։ Խաղաղությունը պետք է հիմնված լինի երկխոսության և փոխըմբռնման վրա. Խաղաղությունը պետք է կառուցվի մարդկության մտավոր և բարոյական համերաշխության վրա:»

Այսպիսով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակում է կրթական գործիքներ՝ օգնելու մարդկանց ապրել որպես համաշխարհային քաղաքացիներ՝ զերծ ատելությունից և անհանդուրժողականությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է այնպես, որ յուրաքանչյուր երեխա և քաղաքացի ունենա որակյալ կրթություն: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, զարգացնելով մշակութային ժառանգությունը և բոլոր մշակույթների հավասար արժանապատվությունը, ամրապնդում է ազգերի միջև կապերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն խթանում է գիտական ​​ծրագրերն ու քաղաքականությունը՝ որպես զարգացման և համագործակցության հարթակներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտպանում է խոսքի ազատությունը՝ որպես հիմնարար իրավունք և ժողովրդավարության և զարգացման հիմնական պայման:

ՅՈՒՆԻՖՍԵՖ-ի կայքից«ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է ավելի քան 190 երկրներում և տարածքներում՝ երեխաների կյանքերը փրկելու, նրանց իրավունքները պաշտպանելու և օգնելու նրանց իրագործել իրենց ներուժը՝ վաղ մանկությունից մինչև պատանեկություն: Եվ մենք երբեք չենք հանձնվում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է գործընկերների հետ ամբողջ աշխարհում՝ ընդլայնելու բոլոր երեխաներին պաշտպանող ծառայությունների հասանելիությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնել է նվազեցնել մանկական մահացությունը ողջ աշխարհում՝ աշխատելով ամենուր ամենախոցելի երեխաներին հասնելու համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղում է բոլոր արտակարգ իրավիճակներին՝ աշխատելով երեխաներին և ընտանիքներին կյանքի փրկարար օգնություն և երկարաժամկետ օգնություն տրամադրելու համար:»

 

Տարբեր երկրների ամենատարօրինակ օրենքները

Թարգմանված է անգլերենից։ Աղբյուրն՝ այստեղ։

  • Սինգապորում արգելվում է ներկրել, վաճառել կամ պատրաստել մաստակ․ այն պատճառով, որ ըստ Բնակարանաշինության և զարգացման խորհրդի, տարեկան հարկավոր էր ծախսել 150.000 ԱՄՆ դոլար՝ դրա թափոնները հավաքելու համար։
  • Կանադայում ըստ օրենքի՝ ռադիոկայանների բովանդակության 35 տոկոսը պետք է լինեն կանադական ծագման, ժամը 6:00-18:00, երկուշաբթիից ուրբաթ։
  • Գերմանիայի մարյուղիներում վառելիքի ամբողջավին սպառման ու մայրուղու կողքով քայլելու դեպքում կարող եք ստանալ տուգանք։
  • Վենետիկում արգելվում է կերակրել աղավնիներին, խախտելու դեպքում կարող եք տուգանքվել մինչև 700 եվրո։
  • Ակրոպոլիսում արգելվում է հագնել բարձրակրունկ կոշիկներ՝ 2500 տարի հնության կառույցների ավերակները պահպանելու համար։
  • Ըստ 1313 թվին ընդունված օրենքի՝ բրիտանական խորհրդարանում արգելվում է կրել զրահ։
  • Շոտլանդիայում արգելվում է ալկոհոլի ազդեցության տակ հեծնել կով կամ ձի, կառավարել կառք կամ շոգեքարշ։
  • Կամբոջայի մայրաքաղաք Սիամ Ռիփում Ամանօրի շրջանակներում ժամանակավորապես արգելվում է վաճառել ջրային խաղալիք ատրճանակներ։
 

Սումատրան ռնգեղջյուր

Աղբյուրը՝ այստեղ։ Թարգմանված է անգլերենից։
Այժմ գոյություն ունեցող ամենափոքր և Ասիայում գտվող երկու եղջյուր ունեցող միայն տեսակը՝ Սումատրան ռնգեղջյուր։ Ապրում էին Արևելյան Հիմալայներում, Մյանմարում, Թաիլյանդում, Վիետնամում և Չինաստանում։ Այժմ՝ միայն Սումատրայի ու Բորնեոի կղզիներում։ Մարմնի վրա ունեն երկար մազեր, և այլևս գոյություն չունեցող “woolly” ռնգեղջյուրի ամենամոտիկ տեսակն է։ Բնակավայրի կորուստի և մասնատման պատճառով ապրում են փոքր խմբերում, ունենալով բազմանալու փոքր հնարավորություններ։ Վերջին 15 տարվա մեջ էգ ռնգեղջյուրներից բազմացել են ընդհամենը երկուսը։ Բնակչության թիվը տուժել է նաև անօրինական, անխնա որսի պատճառով։

Sumatran Rhino
 

Ժողովրդավարություն

Աղբյուրը՝ ourworldindata.org։ Թարգմանված է անգլերենից։

Ներքևում պատկերված գրաֆիկը ցույց է տալիս 20-21-րդ դարի ժողովրդավարական և ավտոկրատ պետությունների թիվը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ժողովրդավարական պետությունների թիվը կտրուկ մեծացավ, սակայն շուտով նորից իջավ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջով վերսկսվեց աճը, իսկ երկաթե վարագույրի անկմանից (~1989)՝ էլ ավելի։

Ներքևում պատկերված նկարը տարբերակում է վեց տարբեր քաղաքական ռեժիմներն ու դրանց տակ ապրող բնակչության քանակը։ 19-րդ դարի ընթացքում աշխարհի բնակչության մեծ մասը ապրում էր գաղութային կայսրությունների, ավտոկրատ կամ անոկրատ ռեժիմների տակ։ 19-րդ վերջում ժողովրդավարական ռեժիմների տակ ապրող բնակչության քանակը ունեցավ փոքր աճ, որը, բացի երկորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից, քիչ-քիչ մեծանալով՝ շարունակվեց։ Այսօր՝ ժողովրդավարական ռեժիմի տակ է ապրում ավելի քան աշխարհի բնակչության կեսը։ Ավտոկրատ ռեժիմների տակ ապրող բնակչության 80 տոկոսը կազմում է Չինաստանը։ Եվրոպայում և Ամերիկաներում գտնվող երկրների մեծ մասը դարձել են ժողովրդավարական, ինչպես նաև Աֆրիկայի արևմուտքում և արևելքում գտնվող պետությունների մի մասը։ Նույնպես ժողովրդավարական են դարձել Ասիայում գտնվող երկրնzերի մի մասը, նույն թվում Հնդկաստանը՝ աշխարհի ամենամեծ ժողովրդավարական պետությունը։ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան և Մոնղոլիա ստացել են «Ժողովրդավարության ցուցիչ»-ի 10-ից 10 գնահատական։


Ինչու՞ են մարդիկ ձգտում ժողովրդավարության։ Որովհետև․

  • յուրաքանչյուր քաղաքացին ստանում է իրավունք՝ իր կարծիքը արտահայտելու համար,
  • ստանում է իր ներկայացուցչին ընտրելու և փոխելու հնարավորություն,
  • ունենում է ցանկացած կրոնի հետևելու իրավունք։

Ապա ինչու՞ կարող են դեմ լինել ժողովրդավարությանը։ Որովհետև․

  • ժողովրդավարության արդյունավետ լինելու համար հարկավոր է, որ բոլոր քաղաքացիները լինեն կրթված,
  • արդյունքը կախված է մեծամասնության կամքից,
  • քաղաքացին ընտրության ժամանակ կարող է շեղվել բուն նպատակից։

Իմ կարծիքով ներկա ժամանակներում ամենաարդյունավետ քաղաքական ռեժիմը ժողովրդավարությունն է՝ կյանքի որակի հնարավորին ամենաբարձրը ստանալուն համար։ Ինչու՞: որովհետև մարդը ստանում է ազատություն: Սակայն պատմությունից գիտենք, որ կախված ժամանակաշրջանից և շրջակա աշխարհի պայմաններից՝ միշտ չի այդպես։ Օրիանակ՝ հին Աթենքի տարածքները ընդարձակվելու ձախողված փորձը, որի պատճառով այն ընկավ Սպարտայի իշխանության տակ։

 

Մ․թ․ա․ II հազարամյակի բառարանները

Աղբյուրը՝ այստեղ։ Թարգմանված է անգլերենից։

  • Ամենահին հայտնաբերած բառարանը՝ երկլեզու շումերեն-աքքադերեն սեպագրերը, հայտնաբերած Էբլայում (այժմյան Սիրիայում գտնվող թագավորություն)։ Ենթադրվում է, որ գրվել են մոտավորապես մ․թ․ա․ 2300 թվին՝ Աքքադ պետության ժամանակ։
  • Մ․թ․ա․ II դարի, «Urra=hubullu»` վերը նշված բառարանի Բաբելական տարբերակը։ Կազմված է 24 սալիկից։ Սալիկ․
    4: ծովային մեքենաներ,
    5: ցամաքային մեքենաներ,
    13-ից 15: տեղային կենդանիներ, թռչուններ,
    16: քարեր,
    17: բույսեր,
    22: աստղերի անուններ։
  • Մ․թ․ա․ III դարի առաջին չինարեն բառարանը՝ «Էրիա»։ Բացատրում է մոտավորապես 4300 բառ, և կազմված ա 19 հատորից։
  • Ֆիլիթաս Կոսը (մ․թ․ա․ 340-285) գրել է «Անկանոն բառեր» բառարանը, որը բացատրում է տարբեր ասացվածքներն ու բառերը, որոնք օգտագործում էր Հոմերոսը։