RSS

Սեյսմիկ ալիքներ

07 Dec

Աղբյուրը՝ այստեղ։ Թարգմանված է անգլերենից։

Սեյսմիկ ալիքներ են կոչվում եներգիայի այն ալիքները, որոնք առաջանում են երկրաշարժից, Երկիր մոլորակին կտրուկ հարվածներից կամ պայթյունից։ Սեյսմիկ ալիքների ուսումնասիրությունը կոչվում է  սեյսմոլոգիա, իսկ ուսումնասիրողը՝ սեյսմոլոգ։

Կան սեյսմիկ ալիքների տարբեր տեսակներ, որոնք շարժվում են տարբեր ձևերով։ Երկու հիմնական ձևերն են մարմնային ալիքներն ու մակերեսային ալիքները։ Մարմնային ալիքները կարողանում են շարժվել Երկրի ներքին շերտերով, իսկ մակերեսային ալիքները՝ միայն Երկրի մակերեսի վրա։ Երկրաշարժերից են առաջանում և՛ մարմնային, և՛ մակերեսային ալիքները։

Մարմնային ալիքներ
Կան մարմնային ալիքների երկու տեսակ։ Առաջին տեսակը կոչվում է P ալիքներ։ Սա ամենաարագ սեյսմիկ ալիքն է և սովորաբար սեյսմիկ կայաններում այս ալիքներն են “հասնում” առաջինը։ P ալիքները կարող են շարժվել և՛ պինդ քարի, և՛ ջրի մեջ։ Երբեմն կենդանիները կարողանում են զգալ այս ալիքները։ P ալիքները քարին հրում և քաշում են։ P ալիք տեսնելու համար սեղմեք այստեղ։
Մարմնային ալիքների երկրորդ տեսակն է S ալիքները։ S ալիքը ավելի դանդաղ է քան P ալիքը և կարողանում է շարժվել միայն քարի միջով։ S ալիքների այս հատկանիշն է օգնել սեյսմոլոգներին հասկանալ, որ Երկրի արտաքին միջուկը հեղուկ է։ S ալիքները քարը շարժում են վերև-ներքև կամ կողքից-կողք։ S ալիք տեսնելու համար սեղմեք այստեղ։

Մակերեսային ալիքներ
Չնայած, որ մակերեսային ալիքները ունեն ավելի փոքր հաճախականություն քան մարմնային ալիքները, և շարժվում են միայն Երկրի մակերեսով, երկրաշարժի ժամանակ այս ալիքներից է լինում հիմնական վնասը։
Կան մակերեսային ալիքների երկու տեսակ, որոնց առաջին տեսակն է Լաըվ ալիքները, որոնց հայտնաբերել է Ա․Ե․Հ․ Լաըվը։ Սա մակերեսային ալիքների ամենաարագ տեսակն է և գետինը շարժում է կողքից-կողք։ Լաըվ ալիք տեսնելու համար սեղմեք այստեղ։
Մյուս տեսակն է Ռեյլիֆ ալիքները, որոնց հայտնաբերել է Ջոն Ուիլյամ Սթաթ, Տեր Ռեյլեյը։ Ռեյլիֆ ալիքները գետնի վրայով գլորվում են այնպես, ինչպես ալիքներները գլորվում են ջրի վրա։ Այս պատճառով, Ռեյլիֆ ալիքները գետինը շարժում են վերև-ներքև։ Երկրաշարժի ժամանակ մարդիկ զգում են հիմնականում Ռեյլիֆ ալիքները։ Ռեյլիֆ ալիք տեսնելու համար սեղմեք այստեղ։

 

Leave a comment