RSS

Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ

23 Dec

Աղբյուրը՝ wikipedia.org։ Թարգմանված է անգլերենից։
Համեմատաբար կարճ երկարության, լայն մարմնով անապատային մողես է։ Կյանքի ընթացքում երկարությունը փոխվում է՝ 2.5-6.5սմ։ Արտաքին ականջ և թմբկաթաղանթ չունի։ Մեջքային մակերեսին կան բազմաթիվ փշանման թեփուկներ։ Մեջքի գունավորումը բազմազան է, սովորաբար հողագույն է։ Պարանոցի հատվածում կան կապույտ եզրագծով 2-3 կարմրավուն բծեր։ Պոչն ունի արտահայտված լայնակի զոլավոր նախշ։
Կենդանին սնվում է մրջյուններով, բեզներով, ճանճերով, սարդերով, և այլն։ Տարվա ընթացքում ձվադրում է 2-3 անգամ, ձվակույտում` 2-7 ձու։ Բնության մեջ կյանքի տևողությունը մինչև 3 տարի է։ Բնական թշնամիներից են սովորական մողեսօձն ու արևմտյան վիշապիկը, ինչպես նաև՝ գիշատիչ թռչուններն ու փոքր գազանները։
Հանդիպում է Արմավիրի և Արարատի մարզերում, Թուրքիայի հյուսիսարևելյան շրջաններում, Նախիջևանում, Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում։
Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ ընդհանուր թվաքանակը համարվում է մոտավորապես 1500-2000։ Հայաստանում այժմ հայտնի են Արաքս գետի հովտում պահպանված միայն 6 պոպուլյացիաներ, որոնցում թվաքանակը խիստ փոքր է։

 

Leave a comment