Լրացնել տեքստում բաց թողած տառերը.
Լենկթեմուրը ներխուժել էր Հայաստան: Բանբերները նրան հայտնեցին, որ մոտակայքում մի ուխտատեղի կա, որտեղ գտնվում է հայոց յոթ ուղտաբեռանոց ադամանդը: Կաղ զավթիչի ախորժակը գռգռվեց. նա արշավեց դեպի սրբավայրը: Բայց հենց մոտեցան վանքին, Լենկթեմուրի զինվորներն սկսեցին ցավերի մեջ գալարվել ու մեռնել: Բռնակալը հասկացավ, որ այն գերբնական զորություն ունի: Առանց հափշտակելու որևէ բան՝ նա հապշտապ հեռացավ:
Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են մեծատառով.
ա/ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԳՐՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ՝ «ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐ», «ՔԱՋ ՆԱԶԱՐԸ» ԵՎ ԱՅԼՆ:
բ/ ՓԱՅՏԱԿԱՐԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆԱՀԱՆԳՆ ԷՐ ԿՈՒՐ ԵՎ ԵՐԱՍԽ ԳԵՏԵՐԻ ՍՏՈՐԻՆ ՀՈՍԱՆՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ:
գ/ ՄԻՋՆԱԴԱՐԻ ՀԱՅ ԻՄԱՍՏԱՍԵՐ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻՆ ԾՆՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ, ԱՇԱԿԵՐՏԵԼ Է ԿԱՐԿԱՌՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆ, ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏ ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒՆ:
դ/ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԻՇԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԻ ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶԻՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍՈՒՄ, ՆՐԱ ԴԻՄԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ ԼԵՌՆԱՇՂԹԱՅԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿԱՊՈՒՏԿՈՂ ԼԵՌՆ Է:
ե/ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԸ ԿԱՆԳ ԱՌԱՎ ԳՐԱՍԵՂԱՆԻ ՄՈՏ ԵՎ ՀԱՅԱՑՔՆ ՈՒՂՂԵՑ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆԻ «ՓԱՐԻԶՈՒՀԻՆ ԿԱՌՔՈՒՄ» ՆԿԱՐԻՆ ԵՎ ՍԿՍԵՑ ԽՈՐՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ:
Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը (հոմանիշների եռյակ).
պաշտել, մեծարել, երկրպագել:
ապականել, պղծել, արատավորել:
ոգեշնչել, թևավորել, գոտեպնդել:
ալեկոծվել, ծփալ, ծածանվել:
վշտակցել, ցավակցել, կարեկցել:
Կազմել տրված գոյականների հոգնակի թիվը.
ոտնաձայն — ոտնաձայներ
հեռագիր — հեռագրեր
պատմագիր — պատմագիրներ
հրացան — հրացաններ
կին — կանայք
Ընդգծել ածականի գերադրական աստիճանի օրինակները.
թեթևագույն, ծղոտագույն, վարդագույն, առավելագույն, մոխրագույն, ազնվագույն, ժանգագույն, հազարագույն, լավագույն, գերագույն:
Սյունակներում առանձնացնել որակական և հարաբերական ածականները.
ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ — արևելյան, լեռնային, օդային, կույր, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ:
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ — ջանասեր, բարձր, մարդկային, գեղեցիկ, լուսեղեն, հմուտ, հավասար:
Ո՞ր նախադասության մեջ հատուկ անվան գրության սխալ կա․
1․ Մխիթար Հերացին գիտական և բժշկական գործունեություն է ծավալել կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում։
2․ Մեր պատկերասրահում է գտնվում Հովհաննես Այվազովսկու«Նոյն իջնում է Արարատից» կտավը։
3․Երուսաղեմի մատենադարանում են գտնվում հայկական ձեռագիր շատ մատյաններ։
4․ Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է փոքր Սյունիքը կամ Արցախը։
Տրված թվականները գրել բառերով.
910 – Ինը հարյուր տասը
1899 – Հազար ութ հարյուր իննսունինը
1600005 – Մեկ միլլիոն վեց հարյուր հազար հինգ
XXV – Քսանհինգերորդ
61-րդ – Վաթսունմեկերորդ
Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.
ա/Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:
բ/ Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:
գ/ Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացքին:
դ/ Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
ե/ Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել: