RSS

Daily Archives: November 29, 2016

Հայկական ժողովրդական հեքիաթներ

Մեկ շաբաթ մենք կարդացինք բարբառային հեքիաթներ: Ինձ այս նախագիծը դուր եկավ: Հետարքրքրեց, թե ինչպես են խոսում մարդիկ Երևանից դուրս:

Մենք կարդացինք շատ հեքիաթներ, կարող եք տեսնել իմ վերլուծություներից մեկը՝ այստեղ: Նաև կարող եք տեսնել իմ ձայնագրությունը՝ այստեղ:

Ես սովորեցի շատ նոր բառեր: Առաջ շատ ավելի դժվար էի կարդում բարբառային հեքիաթները, հիմա ավելի շուտ եմ ընկալում:

Ես շատ գոհ եմ այս նախագծից:

 
Leave a comment

Posted by on November 29, 2016 in Մայրենի

 

«Չուխա, խաց կեր» բառբարային պատմության վերլուծություն

«Չուխա, խաց կեր» պատմությունը մի հարուստ գյուղապետի` Հակոբի, մասին է: Նա մի օր քրչոտ շորերով գնում է հարսանիք, բայց իրեն թույլ չեն տալիս նստել սրահում: Մի տարի հետո թանկ շորերով է գնում նույն տուն  հարսանիքի, և իրան նստեցնում են սեղանի գլխին՝ պատվավոր տեղ:

Այս պատմությունը ինձ ոչ դուր եկավ, ոչ վատ տպավորություն թողեց, որովհետև իմ համար այնքան էլ գրավիչ չէր:

«Չուխա, խաց կեր» ստեղծագործության ասելիքը այն է, որ մարդուն պետք չէ գնահատել հագուստով, այլ՝ հոգով: Ես այս կարծիքի հետ համամիտ եմ:

 
1 Comment

Posted by on November 29, 2016 in Մայրենի