RSS

Daily Archives: November 6, 2016

Ջերմային էներգիա

Ամեն վառելանյութ վառելիս, անջատվում է ջերմային էներգիա: Ջերմային էներգիան ջերմություն է:

14353737625695

Հիմնականում ջերմային էներգիա ենք ստանում արևից: Նաև ջերմային էներգիա է անջատվում ուրիշ բաներից, օրինակ՝ ավտոմեքենան արագ արգելակելիս անիվները շփվելով փողոցի հետ, անջատվում է ջերմային էներգիա:

flat-spotted2

Մարդուն շատ կարևոր է ջերմային էներգիա: Առանց ջերմության, մարդը համարյա ոչ մի բան չի կարողանա անել:

Գոյություն ունեն արևային մարտկոցներ, որոնք արևի էներգիան վերցնելիս սարքում են էլեկտրաէներգիա:

Բույսերը արևի ջերմային էներգիայով են լուսասինթեզ անում: Եթե ջերմային էներգիա չլիներ, բնությունը գոյություն չէր ունենա:

Խմբային աշխատանք՝ Մարկ Միկաիլ և Լիլիկ Երիմյան

 

 

 

 

 

 
1 Comment

Posted by on November 6, 2016 in Բնագիտություն

 

Իմ այսօրը

Այսօր ես արթնացա արևոտ, տաք առավոտյան և սկսեցի անկողնում գիրք կարդալ: Ես սիրում եմ առավոտները այսպես անցկացնել – լուռ, խաղաղ, անկողնում գիրք կարդալիս:

Մի քիչ հետո գնացի և նախաճաշեցի պատուհանից դուրս նայելով:

Հետո գնացի մի քիչ թութակիս հետ խաղացի, խոսալ սովորեցրեցի, լողացրեցի և վանդակից դուր հանեցի, որ ուսումնասիրի շրջապատը:

Հետո մի քիչ համակարգչային խաղեր խաղացի: Ես խաղում եմ սպորտային մեքենաների խաղ, որտեղ մրցում ես մյուսների հետ, գնալով հայտնիանում և նոր մեքենաներ գնում, հզորացնում:

Ժամը 3-ին մենք գնացինք սրճարան՝ ուտելու: Ուտելուց հետո, սկսեցինք զբոսնել քաղաքում:

Տուն վեռադառնելիս, ես սկսեցի տնայիններս անել: Ես հենց հիմա, այս գրելիս, իմ տնայիներ եմ անում: Երբ տնայինս վերջացնեմ, երևի գիրք կկարդամ:

Եվ սա էր իմ այսօրը:

 
Leave a comment

Posted by on November 6, 2016 in Uncategorized

 

Maserati-ի մասին