RSS

Daily Archives: November 15, 2016

Իմ ճանաչած Մխիթար Սեբաստացին

Ես սովորել եմ Մխիթարը Սեբաստացիի մասին իմ դպրոցում: Նա ծնվել է 1676 թվին, իսկ մահացել է 1749 թվին:

Նա եղել է վարդապետ: Ունեցել է Վենետիկի մոտ կղզի, որի վրա կառուցել է եկեղեցական դպրոց, եկեղեցիներ, և մեծ գրադարան: Իր դպրոցում աշակերտները շատ խելացի էին: Մխիթար Սեբաստացին ստեղծել է շատ գործեր: Սրանից ես կարծում եմ, որ նա շատ խելացի է եղել:

Նրա միաբանությունում նաև բուժում էին հիվանդ մարդկանց և օգնում աղքատներին: Դրանից ես մտածում եմ, որ նա բարի է եղել:

Ես շատ համաձայն եմ Մխիթար Սեբաստացու գրածների հետ՝«ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, այնպես ալ մարդկան գովութիւնները կըհալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը» և «նպատակը կատարմամբ է գեղեցիկ»:

 
Leave a comment

Posted by on November 15, 2016 in Մայրենի

 

Ինչպես դարձա Սեբաստացի

Ես եկել եմ Հայաստան 2013 թվին: Մեկ տարի առցանց դպրոցում սովորեցի, բայց հետո պետք եկավ, որ ես գնամ դպրոց: Մենք շատ դպրոցներ էինք այցելում, բայց ոչ մեկը մեր դուրը չէր գալիս:

Վերջապես այցելեցինք Մխիթար Սեբաստացի դպրոցը: Մեզ դիմավորեց Տաթև Բլեյանը և միանգամից իմ գլխիս դրենց գլխարկ, որի վրա գրված էր «Մխիթար Սեբաստացի»: Այսպես ես դառա 4-րդ դասարանցի Սեբաստացի:

Իմ դասարանի երեխաները ինձ հետ բարեհամբույր ծանոթացան: Շուտով ես ընկերացա բոլորի հետ:

Երբ ես եկա Մխիթար Սեբաստացի, գրեթե հայերեն չգիտեի: Այս դպրոցը ինձ շատ օգնեց հայերեն սովորել:

Սեբաստացի լինելն ինձ շատ է դուր գալիս:

 
Leave a comment

Posted by on November 15, 2016 in Մայրենի

 

15/11/16-ի տնային

imageimageimage

 
Leave a comment

Posted by on November 15, 2016 in Մաթեմատիկա