RSS

Daily Archives: November 1, 2016

Նամակ Յուլիսիսին

Բարև, Յուլիսիս,

Ես Մարկն եմ, 2016 թվից եմ քեզ այս նամակը գրում: Ես այն ուղարկել եմ քեզ ժամանակի մեքենայով:

Ո՞նց ես, ընտանիքդ ո՞նց է: Պատերազմը վերջացա՞վ արդեն: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ է:

Ապագայում շատ բաներ են փոխվել: Տեխնիկան շատ զարգացել է: Ստեղծվել է մի գործիք, որը համակարգիչ է կոչվում: Դրա վրա կա էկրան, որի վրա ինչ-որ բան է երևում, նկարի պես: Հեռախոսները հիմա առանց լարի են:

Փոխվել են շորերը: Հիմա ավելի գունավոր են մարդիկ հագնվում:

Փոխվել է ուտելիքը՝ շատ նոր ուտելիքներ են ստեղծել:

Ինձ շատ հետարքրքրում է քո ժամանակներում ապրելը: Ուտելիքը, տեխնիկան, օրվա սովորական պատահարները ինչպիսի՞ն են:

Հուսով եմ, որ մի օր դու կտեսնես մեր աշխարհը: Ես կարծում եմ, որ քեզ իմ ժամանակները շատ կհետարքրքրեն:

Դե… հաջող: Հա, մոռացա, մորաքույրս բարևում է:

 
Leave a comment

Posted by on November 1, 2016 in Մայրենի