RSS

Daily Archives: November 16, 2016

Ինչ գիրք եմ այսօր կարդացել

Այսօր ես կարդացի ,,Եսասեր հսկան,, գիրքը: Այն մի հսկայի մասին է, ով շատ եսասեր է: Իր տան առջև ունի մի գեղեցիկ  այգի:

Նա սկզբում տանից հեռու է լինում, և երեխաները դպրոցից հետո ամեն օր ուրախ խաղում են իր այգում: Բայց մի օր հսկան տուն եկավ, և տեսնելով երեխաներին, նրանց քշեց այգուց և պատ կառուցեց այգու շուրջը: Շուտով ձմեռ եկավ, և բոլոր ծառերը սառույցով ու ձյունով ծածկվեցին: Բայց երբ գարունը պետք է գար, նեղացավ հսկայից և չեկավ: Ամառն էլ չեկավ: Վերջում հսկան հասկացավ իր սխալը, բարիացավ և թողեց, որ երեխաները իր այգում խաղան: Երեխաները սկսեցին իր հետ ընկերանալ ու խաղալ: Երբ մահացավ, նա գնաց դրախտ:

Ես կարծում եմ, որ այս հեքիաթի ասելիքը այն է, որ չի կարելի եսասեր լինել: Եթե դու եսասեր լինես, ապա ոչ մեկ չի ուզենա քո ընկերը լինել: Նաև այս պատմությունը ասում է, որ եթե դու լավ բան անես, քեզ լավ բան կլինի:

Ինձ դուր եկավ այս պատմությունը, որովհետև խելացի է, հետարքրքիր և ունի գեղեցիկ նկարագրություներ:

 
1 Comment

Posted by on November 16, 2016 in Մայրենի, Իմ Գրադարանը

 

16.11.16

mas-1mas-2

 
Leave a comment

Posted by on November 16, 2016 in Մաթեմատիկա