RSS

Daily Archives: October 28, 2016

Իմ ազատ ժամանակը

Ես ազատ ժամանակ ամառները դուրս եմ գնում բակ: Բակում ընկերնիս հետ խաղում եմ: Սիրում ենք բարձրանալ ավտոտնակների վրա և արկածել:

Երբ դուրսը ցուրտ է լինում կամ անձրև է գալիս, ես ներսը գիրքը եմ կարդում, կոնստրուկտորով ինչ-որ բան եմ սարքում, կամ ուղղակի պատուհանից դուրս եմ նայում:

Ես շատ եմ սիրում գիրք կարդալ: Լինում է, որ ժամերով աչքս գրքից չի հեռանում: Մտքերով ուրիշ աշխարհում եմ լինում: Ես նաև նոր բաներ եմ սովորում գիրք կարդալուց:

Ես փոքր ժամանակվանից (լավ, ԱՎԵԼԻ փոքր ժամանակվանից) կոնստրուկտորներով խաղում եմ: Ես սարքում եմ տարբեր բաներ՝ ավտո-մեքենաներ, ինքնաթիռներ, նույնիսկ մի անգամ քայլող ռոբոտ էի սարքել: Նաև սովորում եմ ինժիներություն:

Ես սիրում եմ անձրևի ժամանակ պատուհանից դուրս նայել: Ինձ հետարքրքրում են և դուր գալիս շատ ուժեղ անձրևները: Ես հանգստանում եմ ու երբեմն ինչ-որ հետարքրքիր մտքեր եմ ունենում:

 
Leave a comment

Posted by on October 28, 2016 in Մայրենի

 

Ferrari-ի մասին