RSS

Daily Archives: October 20, 2016

Translation 7

Նասրեդինի կինը շատ հիվանդ էր, և վերջապես մահացավ: Մի քանի ամսից հետո, Նասրեդինը նորից ամուսնացավ: Իր նոր կինը այրի էր:

Ճիշտ յոթ օր հետո, կինը երեխա ունեցավ: Նասրեդինը միանգամից գնաց խանութ և գնեց թուղթ, մատիտներ, գրիչներ և գրքեր: Հետո նա հետ շտապեց այդ իրերով և դրենց երեխայի կողքը: Իր նոր կինը զարմացած էր:

– Ի՞նչ ես անում, – նա ասաց, – Երեխան երկար ժամանակ այդ բաները չի կարողանա օգտագործել: Ինչու՞ ես շտապում:

Նասրեդինը պատասխանեց.

– Դու սխալ ես: Մեր երեխան սովորական չէ, յոթ օրում եկավ, փոխանակ ինը ամսում, ուրեմն հաստատ կկարողանա գրել ու կարդալ մի քանի շաբաթ հետո: