RSS

Daily Archives: October 15, 2016

Translation 6

Նասրեդինը կորցրել էր իր էշը: Նա ամեն տեղ փնտրում էր, ուրախ երգելով:

Իր հարևաներից մեկը նրան տեսավ և ասաց,

– Բարև, Նասրեդին: Ի՞նչ եք անում:

– Ես իմ էշն եմ փնտրում, – պատասխանեց Նասրեդինը:

– Չգիտե՞ք, թե ուր է, – հարցրեց հարևանը:

– Ոչ, չգիտեմ:

– Ապա ինչու՞ եք ուրախ երգում: Սովորաբար, երբ ինչ-որ մեկը մի բան է կորցնում, տխրում է:

– Այո, դա ճիշտ է, – պատասխանեց Նասրեդինը, – Բայց Ես դեռ վստահ չեմ, որ իմ էշը կորած է, հասկանու՞մ եք: Իմ վերջին հույսը այն է, որ նա այդ բլուրի հետևն է: Եթե մի քիչ սպասեք, կլսեք, թե ինչպես կլացեմ և կբողոքեմ, եթե այնտեղ չլինի:

capture

 

Translation 5

Ծեր մարդը մահացավ, և թողեց իր որդուն շատ գումար: Բայց որդին հիմար երիտասարդ էր և շատ շուտով ծախսեծ ամբողջ գումարը: Այսպիսով նա ոչիչ չուներ: Իհարկե, երբ այդ պատահեց, իր բոլոր ընկերները իրեն լքեցին: Երբ նա բավական աղքատ էր և մենակ, նա գնաց, որ  Նասրեդին տեսնի, ով շատ բարի, խելացի ծերմարդ էր, ով սովորաբար օգնում էր մարդկանց, երբ նրանք խնդիրներ ունեին:

– Իմ փողը վերջացել է, և իմ ընկերները ինձ լքել են, – ասաց երիտասարդը, – Ի՞նչ է պատահելու ինձ հետ հիմա:

– Մի անհանգստացիր, երիտասարդ, – պատասխանեց Նասրեդինը, – Շուտով ամեն ինչ նորից լավ կլինի: Սպասիր, և դու շուտով ավելի ուրախ կզգաս քեզ:

Երիատասրդը շատ ուրախ էր:

– Ես նորի՞ց եմ հարուստ դառնալու, – նա հարցրեց Նասրեդինին:

– Ոչ, ես դա նկատի չունեի, – ասաց ծեր մարդը, – Ես նկատի ունեի, որ դու շուտով կսովորես աղքատ լինելուն և ընկերներ չունենալու:

capture

 

Translation 4

Նասրեդինը արթնացավ գիշերվա կեսին և ինչ-որ սպիտակ բան տեսավ իր այգում: Կարծես շարժվում է տան ուղությամբ:

– Դա գող է, – նա մտածեց, վերցրեց իր հրացանը և կրակեց նրա վրա:

Հետո նա հետ գնաց անկողին, որովհետև նա վախնում մութին տանից դուրս գա:

ԱռավոտըՆասրեդինը դուրս գնաց և տեսավ իր սպիիտակ շապիկներից մեկը կախված պարանից իր այգում: Իր կինը լվացել էր աայն անցյալ օրը և կախել էր, որ չորանա: Հիմա շաբիկի մեջտեղը փամփուշտի ծակ կար:

– Աստված իմ, – ասաց Նասրեդինը, – Բախտավոր էի անցյալ գիշեր: Եթե ես այդ շապիկը հագած լինեի, փամփուստը ինձ կսպաներ:

Եվ իր հարևաներին հավաքեց և խնդրեց, որ շնորհակալություն ասեն Աստվածին, որ Նասրեդինին փրկեց:

capture

 

Translation 3

Նասրեդինը խաղողով լցված երկու մեծ զամբյուղ դրեց իր էշի վրա և գնաց շուկա: Կեսօրին շատ շոգ էր, և նա կանգնեց մի մեծ ծառի ստվերի տակ: Այնտեղ մի քանի ուրիշ տղամարդիկ կային, և բոլորը նույնպես ունեին էշեր և զամբյուղներ՝ խաղողներով լի: Ճաշելուց հետո տղամարդիկ քնեցին: Երբ քնեցին, Նասրեդինը սկսեց վերցնել մյուս մարդկանց խաղողները և դնել իր զամբյուղի մեջ:

Տղամարդկանցից մեկը անսպասելի արթնացավ և տեսավ Նասրեդինին:

– Ի՞նչ եք անում, – նա ջղայնացած ասաց:

– Օհ, – ասաց Նասրեդինը, – Վատ բաներ մի մտածեք իմ մասին: Ես կիսախենթ եմ և շատ տարօրինակ բաներ եմ անում:

– Ճի՞շտ է, – ասաց մարդը, – Դե ինչու՞ ձեր զամբյուղից խաղողներ չեք վերցնում ու դնում ինչ-որ մեկի զամբյուղի մեջ:

– Դուք ինձ չհասկացաք, – ասաց Նասրեդինը, – Ես ասացի, որ ես կիսախենթ եմ, ոչ թե ամբողջովին խենթ:

capture

 

Translation 2

Երկու հարուստ կանայք միասին տաքսի էին նստել և խոսում էին տաքսիի թանկ լինելու մասին:

Մեկը ասաց.

– Տաքսիները շատ թանկ են մեր օրերում: Տերերը շատ փող են ստանում ոչ մի բանի համար:

– Այո, – ասաց մյուս կինը, – Ու արագ հարստանում են: Նրանք պետք է ամաչեն:

Մի կինը սկսեց ծխել: Մի երկու րոպե հետո նա ասաց.

– Տեսնու՞մ ես մոխրաման: Իմ կողմի վրա չկա:

– Ոչ, – ասաց մյուսը, – Իմ կողմի վրա էլ չկա: Վարորդ, ուր է մոխրամանը: Ինչու՞ չունեք:

Վարորդը, ով կանանց խոսակցությունը լսել էր, պատասխանեց.

– Օհ, մոխիրը գցեք գորգին – շաբաթը երեք անգամ իմ ծառան գալիս և մաքրում է:

capture

 

Translation

Նասրեդինը իր այգում մի ծառից ճյուղ էր կտրում: Երբ նա կտրում էր, մի ուրիշ տղամարդ անցավ փողոցով, կանգնեց և ասաց.

– Ներեցեք, բայց եթե դուք այդ ճյուղը շարունակեք այդպես կտրել, դուք հետը կընկնեք:

Նա այդպես ասաց, որովհետև Նասրեդինը նստած էր ճյուղին և կտրում էր այն տեղից, որը իր ու բնի միջև էր:

Նասրեդինը ոչ մի բան չասած: Նա մտածեց.

– Սա մի հիմար մարդ է, ով գործ չունի, և գնում է ու մյուսներին ասում թե ինչ անեն կամ ինչ չանեն:

Տղամարդը շարունակեց քայլել:

Իհարկե, մի քանի րոպե հետո, Ճուղը ընկավ, Նասրեդինն էլ հետը:

– Աստված իմ, – նա գոռաց, – Այդ մարդը գիտի ապագան:

Ու վազեց անցորդի հետևից, որ հարցնի, թե ինչքան երկար է ապրելու ինքը: Բայց մարդը գնացել էր:

capture