RSS

Daily Archives: October 19, 2016

Իմ կարդացած գիրքը 2

Այսօր ես կարդացի ,,Զվարճախաղերի սարսափը,, կոչվող մի գիրք: Այդ գիրքը արկածային էր և ուսումնական:

Երբ ասում եմ ուսումնական, մի մտածեք դասագիրք, այլ՝ շատ հետարքրքիր, գունավոր, ձգող և սովորեցնող գիրք:

,,Զվարճախաղերի սարսափը,,-ում պատմվում է այն մասին, որ մի քաղաքում բացվել էր կառուսելների նոր այգի: Բայց դու պատահաբար այդտեղ հրեշներ ես բաց թողնում և պետք է իրենց բռնել: Այս գիրքը սովորական գիրք չի, որը կարող ես էջերը թերթելով կարդալ, այլ՝ ամեն էջում հարցեր են, որոնց պետք է դու պատասխանես: Հարցի տակ կա երեք պատասխան: Յուրաքանչյուր պատասխանի տակ կա էջի համար, ուր պետք է գնալ պատասխանը ընտրելուց հետո: Եթե ճիշտ ես, հեքիաթը կշարունակվի, եթե սխալ ես, պետք է նորից փորձես պատասխանել:

Այս գիրքը ինձ այնքան էլ դուր չեկավ, որքան որ դուր էին եկել այս գրքի հեղինակի ուրիշ գրքերը: Ես ավելի շատ սիրում եմ գաղտնիքներով, զարմանալի փոփոխություներով գրքեր: Այս գիրքը մի քիչ ավելի պարզ է:

 
1 Comment

Posted by on October 19, 2016 in Մայրենի, Իմ Գրադարանը