RSS

Daily Archives: October 5, 2016

Իմ կարդացած գիրքը

Այսօր ես կարդացի ,,Գաղտնի բանաձևը,, կոչվող մի գիրք: Այդ գիրքը արկածային էր և ուսումնական:

Երբ ասում եմ ուսումնական, մի մտածեք դասագիրք, այլ՝ շատ հետարքրքիր, գունավոր, ձգող և սովորեցնող գիրք:

,,Գաղտնի բանաձևը,,-ում  տատիկի կոնֆետի գործարանում գողություն է պատահել, և գողերը գողացել են տատիկի կոնֆետների գաղտնի բանաձևը: Այս գիրքը սովորական գիրք չի, որը կարող ես էջերը թերթելով կարդալ, այլ՝ ամեն էջուն հարցեր են, որոնց պետք է դու պատասխանես: Հարցի տակ կա երեք պատասխան: Յուրաքանչյուր պատասխանի տակ կա էջի համար, ուր պետք է գնալ պատասխանը ընտրելուց հետո: Եթե ճիշտ ես, հեքիաթը կշարունակվի, եթե սխալ ես, պետք է նորից պատասխանես:

Վերջում դու կարողանում ես գտնել բանաձևը և բռնել գողերին:

Այս գիրքը ինձ շատ դուր եկավ, և կուզեի, որ այս գրքի հեղինակի նոր գիրք կարդամ:

 
1 Comment

Posted by on October 5, 2016 in Մայրենի, Իմ Գրադարանը