RSS

Daily Archives: May 31, 2016

Ուժեղ կամ թույլ

Կար մի հպարտ ծառ անտառում: Այն ուժեղ էր ու բոյով: Կար մի փոքր բույս ծառի կողքին:

Ծառը ասաց.

– Ես շատ գեղեցիկ եմ ու ուժեղ: Ոչ ոք չի կարող ինձ հաղթել:

Այս լսելով՝ բույսը ասաց.

– Սիրելի ընկեր, շատ հպարտությունը վնասակար է: Ուժեղն էլ մի օր կընկնի:

Ծառը արհամարհեց բույսի բառերը: Նա շարունակեց իրեն գովել:

Երբ ուժեղ քամի էր փչում, ծառը ձիգ կանգնում էր: Երբ անձրև էր գալիս, ծառը ձիգ կանգնում էր՝ տերևները բացելով:

Նույն ժամանակ բույսը կռանում էր: Ծառը նրան ծաղրում էր:

Մի օր ամպրոպ էր անտառում: Բույսը ցածր խոնարվեց: Ինչպես միշտ, ծառը չէր ուզում խոնարվել:

Ամպրոպը գնալով ուժեղանում էր: Ծառը չէր կարողանում դիմանալ: Նա զգաց, որ իր ուժը թուլանում է:

Նա ընկավ: Սա հպարտ ծառի վերջն էր: Երբ ամեն ինչ խաղաղվեց, բույսը ուղիղ կանգնեց: Նա իր շուրջը նայեց: Տեսավ, որ հպարտ ծառը ընկել է:

Թարգմանել է Մարկ Միկաիլը

Աղբույր՝ http://www.kidsworldfun.com/shortstories_strongorweak.php

short_stories_strongandweak2

 

Ճամբարի առաջին օրը

Երկուշաբթի օրը ճամբարի առաջին օրն էր: Այդ օրը ընկեր Տաթևն էր մեր ջոկատավարը:

Առաջին ժամին մենք պարեցինք Մայր դպրոցում: Ես այնքան էլ չեմ սիրում պարել:

Մենք այդ օրը որոշել էինք պիցցա պատրաստել: Պարելուց հետո գնացինք խանութ ու գնեցինք պետքական մթերքներ:

Հետո խաղահրապարակում մի քիչ խաղացինք և գնացինք Մայր դպրոց: Այնտեղ մենք երգեցինք Կոմիտասի երգերը:

Երբ հասանք Դպրոց-պարտեզ, սկսեցինք պատրաստել պիցցան: Ես երշիկ կտրողն էի: Պիցցայի վրա սկզբում կետչուպ լցրեցինք: Հետո Գոռը պանիր կտրտեց ու լցրեցին կետչուպի վրա: Ես կտրած երշիկի կտորներ տվեցի մյուսներին և մի մարդու գլուխ պատրաստեցինք երշիկով: Հետո դրեցինք վառարանը:

Երբ սպասում էինք, որ պիցցան եփվի, մենք բարձրացանք դասարան և հեքիաթներ անգլերենից և ռուսերենից թարգմանեցինք հայերեն: Ինձ դա դուր եկավ:

Հետո պիցցան եփվեց և մենք իջանք ճաշարան՝ այն ուտելու: Շատ համեղ էր: Ասեմ, որ Tashir Pizza-ից էլ համեղ էր:

 
Leave a comment

Posted by on May 31, 2016 in Ծամբար