RSS

Daily Archives: May 3, 2016

Ձիարշավարանում

13083195_1021815307905760_9183013133048762468_n

Կիրակի օր ես, ընկեր Սոնան և իմ ընկերները գնացել էինք ձիարշավարան:

Այնտեղ չորս կամ հինգ ձի կար: Նաև երեք շուն կար: Մեկը շատ մեծ էր, մեկը՝ մեծ, իսկ մյուսը՝ փոքր:

Երկու ձի դուրս եկան դաշտ: Մի ձին դարչնագույն էր, մյուսը՝ սև: Սևն ավելի մեծ էր, քան դարչնագույնը:

Մենք հերթով հեծնեցինք այդ ձիերին: Ինձ ձի հեծնելը շատ դուր եկավ: Ձիու վրա նստած՝ ես ինձ հեքիաթի քաջ ասպետի պես էի զգում: Ես երկու ձիերին էլ հեծնել եմ: Ինձ ավելի դուր եկավ սև ձին:

Երբ նստեցի ձիուն, կարծում էի, որ նա շատ անհավասար ու անհարմար կքայլի: Բայց պարզվեց, որ նրանք շատ հանգիստ ու թեթև են քայլում:

Ես բացհայտեցի, որ ձիերի աչքերը ամբողջովին սև են: Ես առաջ կարծում էի, որ ձիերի աչքերը մարդկանց աչքերի նման են:

Հետո մենք հանգստացանք և խաղեր խաղացինք: Մենք խաղում էինք մի գեղեցիկ այգում, որը դաշտի կողքն էր: Այնտեղ շատ ծառեր ու ծաղիկներ էին աճում:

Ես նաև խաղացի ամենափոքր շան հետ: Նա սպիտակ էր, դեղին աչքերով: Շատ հանգիստ էր և ոչ մի անգամ չհաչաց:

Մի քիչ հետո մենք պաղպաղակ կերանք: Ես կանգնած պաղպաղակ էի ուտում, երբ ամենամեծ շունը հարձակվեց իմ վրա և պաղպաղակիս թուղթը կերավ: (Զարմանում եմ, ես թղթի փոխարեն պաղպաղակը կուտեի)

Հետո մենք հոգնած, բայց ուրախ վերադարձանք տուն:

 

 

Մայիսյան հավաքի մաթեմատիկական նախագիծը

Այսօր մենք չափեցինք մեր դասարանի սեղանների, փեղկերի, ապակու տակի մասի, գրատախտակի և էլեկտրոնային գրատախտակի մակերեսները: Սկզբից դասարանով բաժանվեցինք երկու թմերի, ավագներ ընտրվեցին, լրագրողներ ունեցանք և Ընկեր Բաբկենը իրեն օգնական ընտրեց: Թմերով մենք կարողացանք հեշտ ու արագ վերցածնել մեր չափումները: Ավագները օգնեցին գործեր բաժանել, որ ամեն ինչ խորնաշփոթ չլինի: Հիմա ես կներկայացնեմ այսօրվա արդյունքները:

Սեղանների մակերես – 6500սմ2 = 0.65մ2

Փեղկերի մակերես – 3988սմ2 = 0.3988մ2

Ապակու տակի մասի մակերես – 4740սմ2 = 0.474մ2

Գրատախտակի մակերես – 3360սմ2 = 0.336մ2

Էլեկտրոնային գրատախտակի մակերես – 200584սմ2 = 20.0584մ2

 

 

 
3 Comments

Posted by on May 3, 2016 in Մաթեմատիկա