RSS

Վահան Տերյանի՝ ինձ դուր եկած բանաստեղծությունը

12 Feb

Այս բանաստեղծությունը ինձ դուր եկավ, որովհետև այն տալիս է տաք զգացմունք և ունի գեղեցիկ պատկեր:

Ես այս բանաստեղծությունը կվերնագրեի «Երկնային կապ»: Այս բանաստեղծության “գույնը” իմ կարծիքով մուգ կապույտ է՝ երեկոյան երկնքի պես: Այս բանաստեղծությունը կարդալիս ես մտքում լսում եմ դանդաղ, խորը իմաստով ջազզ: Իմ մտքում պատկերացնում եմ ,թե ինչպես է Վահան Տերյանը ,նստած պատունի մոտ, մտածում իր սիրելիի մասին: Իր սիրելին էլ է նստած հեռու տան պատուհանի մոտ, մտածում է Վահան Տերյանի մասին: Երկնքում ծիածանի պես աներևույթ զգացմունքներ են կապում տները իրար, որը հենց կախարդական շղթան է:

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Ձայնագրությունը՝ այստեղ:

untitled

Այս բանաստեղծության համար իմ նկարած նկարը:

 
2 Comments

Posted by on February 12, 2017 in Մայրենի

 

2 responses to “Վահան Տերյանի՝ ինձ դուր եկած բանաստեղծությունը

Leave a comment