RSS

Ճամփորդություն դեպի Մարիոթ հյուրանոց

09 Feb

Այսօր ծրագրավորողների խմբով՝ ընկեր Հերմինեն, Արամը, Տիգրանը և ես գնացինք Մարիոթ հյուրանոց: Հյուրանոցում Microsoft-ը պրեզենտացիա էր անելու:

Հյուրանոցը շատ սիրում և հարմար տեսք ուներ: Հյուրանոցում կային հարմար բազկաթոռներ, մուգ թայտե սեղաներ, հաստ, փափուկ գորգեր և այլն: Կուզեի այդտեղ մի քանի օր մնալ:

Ժամը 11:00-ին մտանք մի սենյակ և հանդիպումը սկսվեց: Մի մարդ, անունը՝ Օլիվեր, պատմեց Microsoft-ի ստեղծած ուսումնական ծրագրի մասին: Նա պատմում էր անգլերեն, ինչը ինձ դուր եկավ:

Ժամը 12:30-ին մենք հոգնած էինք և ուրախացանք, երբ լսեցինք, որ այժմ մի քանի րոպե ընդմիջում ենք անելու: Դուրս եկանք սենյակից: Մի սեղանի վրա շատ տարբեր ուտելիքներ կային: Ես սոված էի և մի քանի հատ բուտերբրոտ կերա: Դրանք շատ համեղ էին:

Հետո հետ մտանք սենյակը, և շարունակեցին պատմել իրենց ստեղծած ուսումնական ծրագրի մասին՝ մինչև ժամը 2:00-ը:

Ինձ այս ճամբորդությունը շատ դուր եկավ:

wp_20170209_002wp_20170209_003

 
 

Leave a comment