RSS

Ճամփորդություն դեպի Մարզահամերգային համալիր, Ծիծեռնակաբերդ և Դալմա մոլ

11 Jan

This slideshow requires JavaScript.

Այսօր մենք՝ ընկեր Հասմիկի ջոկատը, գնացինք Մարզահամերգային համալիր, Ծիծեռնակաբերդ և Դալմա մոլ:

Առաջինը գնացինք Մարզահամերգային համալիր: Այնտեղ մենք պատմեցինք մեր հավաքած տեղեկությունը համալիրի մասին: Համալիրի կողքը կար մի գեղեցիկ այգի, որը լիքն էր ծառերով, թփերով և խոտով:

Այդ այգու միջով գնացինք դեպի Հուշակոթող: Ճանապարհը գնալով բարձրանում էր, և շուտով երևաց մշուշապատ Արարատ սարը: Մտանք Հուշակոթող, որտեղ ավելի տաք էր: Վառվում էր Հուշակոթողի կրակը և նրա շուրջը կային շատ ծաղիկներ:

Հետո ճանապարհ ընկանք դեպի Դալմա մոլ, որը մոտիկ էր: Քայլելու ընթացքում մենք նկատում էինք հետարքրքիքր տեսարաններ և դրանց նկարում: Տեսանք արձաններ՝ նվիրված հայ ֆուտբոլիստներին:

Երբ հասանք մոլ, գնացինք ֆիլմ նայելու: Նայեցինք «Ջումանջի; Ջունգլիների կանչը» ֆիլմը: Այն մի քանի դեռահասների մասին էր, ովքեր խաղ են խաղում և քաշվում դրա մեջ: Նրանք հայտնվում են ջունգլիում, և արկարծներով դուրս են գալիս: Այն ինձ դուր եկավ և խորհուրդ կտամ այն դիտել:

Ֆիլմ նայելուց հետո մենք գնացինք ճաշարան և ճաշեցինք: Այնտեղ մենք ընկերներով լավ ժամանակ անցկացրեցինք:

Ինձ այս ճամփորդությունը շատ դուր եկավ և հույս ունեմ, որ նորից այսպիսի լավ ճամփորդություն կունենամ:

 

Leave a comment