RSS

Ճըտ, ճըտ, ճըտ

25 Mar

Ճըտ, ճըտ, ճըտ։ Սարի վրա, գիշերը, մեր տնակում՝ լսվում է փայտի վառարանի ձայնը։ Դրսում ձյուն է գալիս, աստղերը շողում են, իսկ տնակի փայլող պատուհաններից լսվում են խոսակցությունների ու ծիծաղի ձայներ։ Դանդաղ, գիշերվա ընթացքում, ձայները լռում են, պատուհանների վրա եղյամ է հավաքվում, և փայտի վառարանից բարձրանում է միայն ծուխ։

Վաղ առավոտ արթնանում ենք ու գնում սար՝ սահնակ քշելու։ Դեռ մշուշ է, և երևում են միայն սարերի ճերմակ ուրվագծերը։ Օդը դեռ սառն է, և պետք է կամաց բացել տնակի դուռը, որպեսզի շունը չարթնանա։ Մի պահ կանգնելով՝ լսում ես սարերի լռությունը։ Բայց հետո արթնանում ես կրկին ու շարունակում քայլել խրթխրթան ձյան միջով։

Այսպես էին անցնում օրերը Արատեսում, ուր գնացել էինք ընկեր Մարալի հետ։ Ու հիմա՝ տանը, մտքումս դեռ լսում եմ՝ ճըտ, ճըտ, ճըտ։

Advertisements
 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: